ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության փոխդեսպան Ռեբեկա Լիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարի տեղակալը ներկայացրել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արևային և հողմային էլեկտրաէներգիայի արտադրությանն ուղղված ծրագրերը միջազգային համագործակցության շրջանակներում։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Հարությունյանը նշել է, որ ծրագրի իրականացումը միտված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` այդ թվում էլեկտրահաղորդման գծերի, ինչը հնարավորության կտա հետագա ավելի լայն համագործակցության: