Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Միացյալ Նահանգներում երկրաշարժից հետո նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին։
Համաձայն ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նախազգուշացման՝ վտանգն առկա է Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների ափերին գտնվող տարածքներում։