ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ այսօր քննարկել են հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։
«Այսինքն՝ մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։ Շնորհակալ եմ արդյունավետ քննարկման համար։ 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- գրել է նա։