Գյումրիում առաջ եկած կառավարման վակուումը վերացնելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փոփոխություններ են կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
Խորհրդարանում հատուկ ընթացակարգով քննարկվել և ընդունվել է Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տվող օրենքի փոփոխությունը:
Օրենքի նախագիծն ընդունվել է 61 կողմ, 21 դեմ ձայներով: