Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա գյուղի Արեգնադեմ 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող 0.7496 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Արեգնադեմ գյուղում միջնակարգ դպրոց կառուցելու նպատակով։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավոր կլինի օգտագործել Երևան քաղաքի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 հասցեում տեղակայված անշարժ գույքը:
Գույքը կհանձնվի «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, ներդրումային ծրագրով գույքը կվերանորոգվի և կհանձնվի ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիային: Վերանորոգումից հետո մարզակառույցում կանցկացվեն խաղային մարզաձևերի մարզական միջոցառումներ ու հավաքներ, կիրականացվեն մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր: