Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր ահազանգ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ։
«Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել է 5811 քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5732 քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։
Հողային աշխատանքները կատարվել են փաստաթղթային հիմքերի բացակայությամբ։
Գառնի համայնքի ղեկավար Տ.Պ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 50.000 դրամ, ներկայացվել է 224.537 դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ՝ 30.000 դրամ, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման ներկայացված պահանջը կազմել է 221.484 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։