Դեկտեմբերի 6-15-ը Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ծանրորդները:
Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Կանանց թիմում ԱԱ-ին կմասնակցեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը՝
դեկտեմբերի 7՝ 61 կգ, B ենթախումբ, Գառնիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
դեկտեմբերի 8՝ 55 կգ, A ենթախումբ, Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9՝ 67 կգ, A ենթախումբ, Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
դեկտեմբերի 11՝ 89 կգ, A ենթախումբ, Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12՝ 96 կգ, A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13՝ 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 14՝ 109 կգ, B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
դեկտեմբերի 14՝ 109 կգ, A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14՝ 87 կգ, A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15՝ 109 + կգ, A ենթախումբ, Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին: