2023 թվականին միգրացիայի մնացորդը +41,4 հազար է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:
Միգրացիայի դրական մնացորդը, ըստ Վիճակագրական կոմիտեի նախագահի, պայմանավորված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության՝ ՀՀ պետական ռեգիստրում հաշվառման փաստով:
Ստեփան Մնացականյանը ներկայացրեց նաև 2023-2024 թվականների՝ գնաճի ցուցանիշներին առնչվող վիճակագրությունը:
«2024 թվականի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա նկատմամբ 1,3 տոկոսով աճել է: Նոյեմբեր ամսին 2023 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճը կազմել է 0,4 տոկոս:
2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1,4 տոկոսով, իսկ 2024 թվականի հունվար-նոյեմբերին 2023 թվականի հունվար-նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 0,2 տոկոս»,- ասաց նա: