Մի հետաքրքիր տեղեկություն կա, որը երեկ և նախորդ օրը ԱԺ-ում բարձրաձայնելու առիթ չունեցանք։ Դուք հիշում եք, որ սեպտեմբեր ամսից մենք որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահն ինձ մի թիվ է զեկուցել, որը, անկեղծ ասած, ինձ շատ զարմացրել է։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չգիտեմ ՊԵԿ-ում զարմացած են թե զարմացած չեն. մասնավորապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ՝ այսպիսով հայտարարագրելով 26.9 մլրդ դրամի հասույթ։ Ընդ որում՝ թիվն աճողական է. առաջին ամսում եղել է 5 մլն դրամ, հետո երեք ամսվա տվյալներով 23 մլն ՀԴՄ կտրոն են գեներացրել ՀՀ-ում տաքսի վարող մեր վարորդները։ Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում: Ուրախությամբ արտահայտում եմ և ևս մեկ անգամ ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել, որովհետև սկզբից կար մի փոքր անհանգստություն նաև նրանց շրջանում, նաև քաղաքացիների շրջանում, մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա ակնհայտ է, որ ճիշտ որոշում ենք կայացրել, և մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է»,- նշեց վարչապետը։