Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն (ENNHRI) անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերին կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից իրականացված մարդու իրավունքների ազգային այն հաստատությունների վերահավատարմագրման արդյունքներին, որոնք նաև հանդիսանում են եվրոպական ցանցի անդամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Ներկայացվել են Հայաստանի, Դանիայի, Վրաստանի, Հունաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերահավատարմագրման, ինչպես նաև Շվեդիայի մարդու իրավունքների ազգային հաստատության հավատարմագրման արդյունքները՝ վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակի վերաբերյալ։
Անդրադարձ կատարելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` հատուկ շեշտադրվել է վերջինիս ակտիվ ներգրավվածությունը հրապարակային եղանակով հասցեավորելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում առկա առանցքային խնդիրները` վերաբերելի, այդ թվում՝ խտրականության, խոցելի իրավիճակում գտնվող անձանց իրավունքներին առնչվող հարցերին:
Առաջարկություններ են ներկայացվել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի, պետական բյուջեից բավարար բավարար ֆինանսական միջոցների տրամադրման և այլ հարցերի վերաբերյալ։
ENNHRI-ն իր անդամներին տրամադրել է հատուկ աջակցություն ողջ գործընթացի ժամանակահատվածում և շարունակում է իր համագործակցությունը ցանցի անդամների հետ նաև Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից մարդու իրավունքների ազգային հաստատություններին վերահավատարմագրման շրջանակներում ներկայացված հանձնարարականների իրացման հարցում։