Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան կրկին մարդաշատ է․ տասնյակ հազարավոր քաղաքացիներ յոթերորդ օրն է՝ ակցիաներ են իրականացնում՝ բողոքելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թ․ օրակարգից հանելու կառավարության որոշման դեմ։ Այսօր ճայթուկներ գրեթե չեն կիրառվում։ Դրանք առգրավվել են ցերեկը իրականացված խուզարկությունների ընթացքում կամ վերցրել են ցուցարարներից՝ ակցիային միանալու ժամանակ։
Ազատության պողոտայում և Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքներում կենտրոնացված են հատուկջոկատայիններ և ջրցան մեքենաներ։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունն ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում և խմբակային բռնությանը մասնակցության, կազմակերպման կամ ղեկավարման համար ձերբակալվածների բնակարանների խուզարկությունների ժամանակ առգրավել է մեծ թվով «Մոլոտովի կոկտեյլներ», համակարգիչներ և այլ առարկաներ։