Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում վերսկսվել է բողոքի ցույցը։
Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվում են քաղաքացիներ, որոնք համաձայն չեն գործող իշխանությունների քաղաքականությանը: «Ինտերֆաքսը» տեղեկացրել է, որ հավաքվածները ձեռքներին պահում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Խորհրդարանի շենքի հարակից փողոցներում ոստիկաններ են մոբիլիզացվել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ Թբիլիսիի միջազգային գործընկերներին կոչ է արել անհապաղ արձագանքել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում խուզարկություններին և ղեկավարների ու ակտիվիստների ձերբակալություններին։