Վարչապետն այսօր խորհրդարանում անդրադարձել է նաև պետական և կուսակցական նշանակության գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով պատգամավոր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու որոշմանը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է գտնեն լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Ինքը՝ Աղազարյանը, ԱԺ ամբիոնից ներողություն է խնդրել նախկին կուսակիցներից, եթե իր վարքով վնաս է հասցրել նրանց հեղինակությանը, հայտարարել է, որ դուրս է գալիս նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։