ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ։
Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Առհասարակ՝ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Դեսպանը ևս շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն, կխթանվի տնտեսական համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նախագծի ընձեռած հնարավորություններին։