Խորհրդարանն այսօր քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ առաջարկվել է երկու թեկնածություն՝ Նարինե Ազարյան և Արմեն Մարուխյան: Թեկնածուները ծրագիր են ներկայացրել, պատասխանել պատգամավորների հարցերին: Քննարկումը կշարունակվի վաղը: Վաղը տեղի կունենա նաև փակ գաղտնի քվեարկությունը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։