Իրանի Մաշհադ քաղաքում Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերությունները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և կապի, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ ընդգծվել է Ադրբեջանի հիմնական տարածքը Իրանի տարածքով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի շուտափույթ կառուցման կարևորությունը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։