ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին Պենտագոնի ղեկավար առաջադրելու հնարավորությունը՝ նախկինում այդ պաշտոնում առաջադրված Փիթ Հեգսեթի փոխարեն, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը դիտարկում է կաբինետի հերթական վերադասավորումը, քանի որ թե՛ հանրապետական սենատորները, թե՛ դեմոկրատ կոնգրեսականները դժգոհ են Հեգսեթի թեկնածությունից։