Խորհրդարանն այսօր շարունակել է 2025-ի պետական բյուջեի քննարկումն ու ընդունել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ լրամշակված տարբերակով: Սահմանվում է, որ բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Պետական բյուջեի նախագծին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել: «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստան խմբակցության մասին»,- ի պատասխան հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, հիշեցրել՝ բյուջեով սահմանվում է, որ ՀՀ զինծառայողները զենք ստանան, ծերերը՝ թոշակ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։