ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության արդի հարցերը, ինչպես նաև թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: