Տրանսպորտի, հանքարդյունաբերության, շինարարության նկատմամբ վերահսկողությունը մայրաքաղաքում խստացվելու է: Երևանի քաղաքապետարանն այդկերպ մտադիր է հասնել օդի աղտոտվածության նվազեցման: Առանձին դեպքերում տուգանքների չափերն ավելացնելու նախաձեռնությամբ են հանդես գալու, քանի որ այսօր գործող կարգավորումների պայմաններում շատ կառուցապատողներ նախընտրում են խախտել կարգն ու տուգանքներ վճարել:
Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան