Ֆրանսիայի նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա: Էր-Ռիադի թագավորական պալատում Էմանուել Մակրոնին ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
Նրանց հանդիպման շրջանակում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել գործակցությունը էներգետիկայի ոլորտում: Կողմերը նաև պայմանավորել են ջանքեր գործադրել՝ նվազեցնելու Մերձավոր Արևելքում լարվածությունը, կոչ արել Լիբանանում նախագահի ընտրություններ անցկացնել: Ֆրանսիայի նախագահը և Սաուդյան թագաժառանգն ընդգծել են Գազայում կարգավորման և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդներին վերադարձնելու կարևորությունը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։