Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:
Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդի վերաբերյալ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա տանը հայտնաբերվել է կանեփանման զանգվածով 5 փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:
Արտաշատի բաժնում ստացված հաջորդ տեղեկության համաձայն՝ Դալար գյուղի 56-ամյա բնակիչը տանը և բակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոյեմբերի 26-ին կատարված զննությամբ դալարցի տղամարդու տանը և բակում հայտնաբերվել է ընդհանուր 35 գրամից ավելի կանեփանման զանգվածով 5 փաթեթ:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: