Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 574 պատգամավորից 331-ը։ Որոշման հաստատման համար անհրաժեշտ էր 289 ձայն։
Սպասվում է, որ Միշել Բարնիեն շուտով Ֆրանսիայի Էմանուել Մակրոնին կներկայացնի իր և կառավարության հրաժարականի դիմումները։ Կառավարությանն անվտահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Նոր ազգային ճակատ» ձախակողմյան դաշինքը և ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչները։
Նման որոշման առիթ է դարձել այն, որ Միշել Բարնիեն հաստատել է հաջորդ տարվա բյուջեն՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Սա 1962-ից ի վեր նմանատիպ առաջին դեպքն է․ այն ժամանակ խորհրդարանը անվստահություն էր հայտնել Ժորժ Պոմպիդուի կառավարությանը, որն էլ հրաժարական տվեց։