Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև այդ կառույցին Հայաստանի անդամակցությանն անփոփոխ է՝ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին Հռոմի ստատուտին Երևանի մասնակցությունը վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին»,- ասել է Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ Երևանը տեղյակ է Մոսկվայի դիրքորոշմանը:
Զախարովան անդրադարձել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի գործունեությանը, նշել, որ Ռուսաստանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած նախարարների հանդիպման ժամանակ քննարկել է այդ ձևաչափի շրջանակում գործակցության ընդլայնման հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում: