Միշտ, բոլոր խոսակցությունների ժամանակ գերիների պահով աշխատանքը տարվում է: Բացառվում է՝ որևիցե հանդիպում լինի, որ որևիցե խոսակցություն կամ քննարկում տեղի չունենա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Գերիների թեմայով անընդհատ խոսելն ԱԺ խոսնակը ճիշտ չի համարում. գերիներն ընտանիքի անդամներ ունեն, որոնք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով երբեմն կոնտակտի են դուրս գալիս:
«Դրա համար գործն այս պարագայում լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա:
Մենք 100-ից ավելի հաստատված գերի ունեինք պատերազմից հետո, հիմա կա 23 հաստատված գերի, որից 11-ը նախկին իշխանավորներն են... Գործողություն արվում է: Միշտ իմացեք, որ օրակարգի կարևոր կետերից է»,- ասաց նա: