Խաղաղության պայմանագրի գործընթացը կանգնած չէ: COP29-ի պատճառով ինչ-որ պաուզա եղավ, և դա հայտարարվեց նաև Ադրբեջանի կողմից, որ պաուզան ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բայց մենք դրական կետի վրա ենք և առաջարկ-քննարկում տրամաբանության մեջ ենք, և դրական դինամիկա կա»,- ասաց Ալեն Սիմոնյանը: