Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում, Նարինե Ազարյանից բացի, առաջադրվել է նաև Արմեն Մարուխյանի թեկնածությունը:
Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց մրցութային հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Արմեն Մարուխյանը ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:
1995-1999 թթ. և 1999-2001 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում: 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում: 2001-2003 թթ. աշխատել է ՍԴ աշխատակազմում, 2003-2005 թթ. եղել է ՍԴ-ում իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
2005 թվականից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
2016-ին նշանակվել է Տավուշի մարզի դատախազ, 2017-2024 թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազութան կազմակերպական, վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետը:
2020 թվականին պարգևատրվել է ԱԺ շնորհակալագրով, 2021-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ 2022-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ «Դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով: