Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Ազգային ժողովում ունեցած ելույթում Աղազարյանը ներողություն խնդրեց իր բոլոր կուսակից ընկերներից որևէ ժամանակահատվածում իր վարքով ու քայլով թիմի հեղինակությանը վնաս հասցնելու համար:
Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով, վայր է դնում նաև իր լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնախմբի անդամ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո խնդրանքով դիմել էր պատգամավորին՝ նրան հորդորելով վայր դնել մանդատը:
Նախօրեին Աղազարյանը հայտարարել է, թե «ստիպված է մերժել վարչապետի խնդրանքը»: