Թբիլիսիում հատուկջոկատայինները Վրաստանի խորհրդարանի տարածքի հարակից տարածքից հետ են մղել ցուցարարներին: Բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը։
Ցուցարարները տեղափոխվել են Ռուսթավելիի անվան թատրոնի շրջակա տարածք և սկսել են բարիկադներ կառուցել աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ առարկաներից։