Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հանդես է եկել ուղերձով, հայտարարել, որ ընդունում է խորհրդարանի որոշումը՝ ռազմական դրությունը չեղարկելու մասին։ Նախագահի խոսքով՝ շուտով կհրավիրվի նախարարների կաբինետի նիստ։
Նա հավելել է, որ ռազմական դրության ռեժիմն ապահովելու համար ուղարկված զորքերը հետ են կանչվել։ Նա խորհրդարանին կոչ է արել չարգելափակել կառավարության աշխատանքը իմպիչմենտի փորձերի միջոցով։