Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը
անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ
գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ
նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու: