Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շնորհավորել է Մակա Բոճորիշվիլուն՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ այս պաշտոնում Ձեր գտնվելու ընթացքում է՛լ ավելի կխորանան մեր երկրների սերտ հարաբերությունները։ Հավատում եմ, որ որպես ռազմավարական գործընկերներ՝ մենք կշարունակենք մեր տարածաշրջանում զարգացնել խաղաղությունը, կայունությունը, բարգավաճումը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը»,-ասված է Թուրքիայի ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում։