Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն է հայտարարել: Այդ մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հայտարարությունը։
Նշվում է, որ դա «պայմանավորված է ԿԺԴՀ-ի կողմնակիցների դեմ պայքարի անհրաժեշտությամբ»:
Գործակալության տվյալով՝ Հարավային Կորեայի նախագահը գիշերը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որից հետո հայտարարել է իշխանությունը կաթվածահար անելու սպառնալիքի մասին՝ իր դեմ իմպիչմենտի գործընթաց անցկացնելու փորձերի պատճառով:
Լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն առանցքային հրամանատարների հանդիպում է հրավիրել: Նշվում է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մուտքն արգելափակվել է: Բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրել նաև Հարավային Կորեայի արտգործնախարարը: