Տրանսպորտի ուղեվարձի վճարային նոր համակարգի ներդրումից հետո հասույթը օրվա կտրվածքով ավելացել է մոտ 5 մլն դրամով, ավտոբուսի վարորդների գործադուլին անդրադառնալով՝ ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետը: Վարորդները պահանջել են աշխատավարձի բարձրացում, նաև երթուղու վերջնակետերում պատշաճ պայմանների ապահովում: Քաղաքապետ Ավինյանը զգուշացրել է, որ կոմպրոմիս չի լինելու: Կան աշխատանքից ազատվածներ, որոշ վարորդներ վերադարձել են երթուղի:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։