Ուկրաինայի նախագահը ճապոնական KYODO գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Կիևը ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս շուտ վերջանա, և օկուպացված տարածքները վերադառնան Ուկրաինայի վերահսկողության տակ:
KYODO-ի փոխանցմամբ՝ Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինական բանակը դժվարանում է ուժով վերադարձնել որոշ տարածքներ, այդ թվում՝ Ղրիմը: «Հարկավոր է դիվանագիտական լուծումներ գտնել»,- ասել է նախագահը, հավելել՝ պատերազմը թևակոխել է բարդ փուլ։
«Այնուհանդերձ, կապիտուլյացիա չի լինելու»,- շեշտել է նա: Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկայում կրկին կբանակցի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հաղթանակի մանրամասները:
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Կիևի գործընկերների աջակցությունը «բավարար չէ», նա հորդորել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել:
Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայի դեմ մարտերին հյուսիսկորեացի զինվորականների ներգրավմանը, նշել՝ ապացույցներ կան, որ շուրջ 12000 հյուսիսկորեացի զինվոր է տեղակայվել Ռուսաստանի Կուրսկի շրջանում: Նրա խոսքով՝ մի շարք զինվորականներ արդեն զոհվել և վիրավորել են:
Զելենսկին նաև մեկնաբանել է տեղեկությունը, որ պատերազմում 80000 ուկրաինացի զինվորական է զոհվել: «Այդ թիվն իրականում շատ ավելի քիչ է»,- ասել է նախագահը: