Դիվանագիտական ծառայողների արտահոսք թույլ չտալու համար կառավարությունն առաջարկում է բարձրացնել արտաքին գերատեսչության աշխատակիցների վարձատրության պայմանները: Արտաքին գործերի նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ ներկայում վարձատրության չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին: Նախագիծը դրական եզրակացություն է ստացել խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։