Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Ճավճավաձեի պողոտայում՝ հեռանալով Ռուսթավելու պողոտայից։
Ցուցարարները Ռուսթավելու պողոտան լքել են լուսադեմին՝ ինքնակամ, չսպասելով ուժայինների կողմից գործողությունների։ Ընդ որում՝ հատուկջոկատայինները տեղակայվել են հակառակ կողմում։
Քաղաքացիները հավաքվել են Ճավճավաձեի պողոտայում՝ Թբիլիսիի պետական համալսարանի տարածքում։ Ցուցարարները կենտրոնացել են պողոտայի երթևեկելի հատվածում, դրանից մոտավորապես մեկուկես ժամ անց տեղում հայտնվել են հատուկջոկատայինները և ջրցան մեքենաները։
Ուժայինները ջրցան մեքենաներով հանգցրել են այրվող բարիկադների կրակը։