Բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է, Աժ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այն մարտահրավերները, որոնք առկա էին երկու տարի առաջ, դրանց մի զգալի մասը դարձել է ավելի կառավարելի։ Բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ հաղթահարենք ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը և ավելի ամուր կանգնենք որպես պետություն, որի միակ խնդիրը, երկրի ղեկավարի խոսքով՝ սեփական տարածքում, սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է։
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։