Հարավային Կորեայում ռազմական դրության հայտարարումից հետո ամբողջությամբ արգելվել է քաղաքական գործունեությունը, իսկ լրատվամիջոցների աշխատանքը վերցվել է խիստ վերահսկողության տակ։
Մեծ քանակությամբ զինտեխնիկա և զորքեր են մտցվել մայրաքաղաք Սեուլ: Իշխանությունները հայտարարել են, որ ռազմական դրությունը խախտողները կարող են ձերբակալել առանց օրդերի։
Արգելափակվել է խորհրդարանի մուտքը, համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, որ Ազգային ժողովի շենքի տարածքը հսկում են ռազմական ուղղաթիռներ։ Մուտքի մոտ ուժայինների և շենք մուտք գործել ցանկացողների միջև բախումներ են սկսվել:
Երկրի ընդդիմությունը ռազմական դրություն մտցնելու մասին նախագահ Յուն Սոկ Յոլի որոշումը հակասահմանադրական է անվանել, նշել՝ «Յուն Սոկ Յոլն այլևս պետության ղեկավարը չէ»։
Հանրապետության նախագահը ռազմական դրության հայտարարումը բացատրել է «Հյուսիսային Կորեայի կողմնակիցների դեմ պայքարի անհրաժեշտությամբ»:
Հարավային Կորեայում վերջին անգամ ռազմական դրություն էր հայտարարվել 1980 թվականին: