Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտնել է, որ հեռանում է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով:
«Վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակն է, որ ես վերադառնամ տուն, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանամ իմ առողջության վրա: Այսպիսով, ես թոշակի կանցնեմ, երբ մենք ավարտենք այս բացառիկ սթրեսային, բայց բացառիկ հաջող 2024 օրացուցային տարին»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը: