Վրաստանի Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և ընդդիմադիր պատգամավորների հայցերը՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները չեղարկելու և դրանք հակասահմանադրական ճանաչելու մասին: Որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում:
Վրաստանի ՍԴ երկու դատավոր՝ Թեյմուրազ Տուղուշին և Գեորգի Կվերենչխիլաձեն տարբերվող կարծիք են հայտնել։
«Որոշումը վերջնական է և բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ»,- հայտնել են դատարանից:
Վրաստանի նախագահի անունից Սահմանադրական դատարան հայց է ներկայացվել նոյեմբերի 19-ին: Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրության ժամանակ խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Նա պահանջել արդյունքները հակասահմանադրական ճանաչել: