Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Մասնավորապես, Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:
Բացի դրանից՝ Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների փողոցների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի: