Լիբանանում հաստատված փխրուն կայունությունը վտանգված է: Գիշերը իսրայելական կողմը «Հըզբոլլահին» մեղադրել է հրադադարը խախտելու համար և ի պատասխան հարվածներ հասցրել Լիբանանի հարավային շրջաններին: ՑԱՀԱԼ-ը հաղորդում է 20 հրթիռային կայանքի և շարժման 12 անդամի չեզոքացման մասին: Չնայած այս ամենին՝ հրադադարի մասին համաձայնագիրը որոշակի զգուշավոր լավատեսություն է ստեղծել Լիբանանում: Առանձին միջադեպերի ֆոնին՝ դեռ չկա հստակություն՝ արդյոք ժամանակավոր հրադադարին կհաջորդի՞ երկարաժամկետ կայունությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1.3 միլիոն տեղահանված, լիբանանցիների մոտ 60 տոկոսն արդեն վերադարձել է իրենց տներ: Ավերված բնակավայրերի վերակառուցման ֆինանսավորման հարցը դեռ անորոշ է:
Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչեանի տեսանյութում: