Այսօրվանից գործի են դրվել քաղաքապետարանի ձեռք բերած 15 նոր տրոլեյբուսները: Եվս 15-ը քաղաքային իշխանությունը կգնի 2025 թվականին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր երթևեկել է նոր՝ համար 2 տրոլեյբուսային երթուղով, զրուցել վարորդների ու բնակիչների հետ: Խոսելով հունվարի 1-ից ներդրվող գնային նոր համակարգի մասին՝ Ավինյանն ասել է, որ կգործեն գրասենյակներ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ իրենց զեղչերը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։