Ռումինիայի խորհրդարանի ընտրության քվեաթերթիկների 99,45 տոկոսի հաշվարկից հետո երկրի եվրոպամետ և Ուկրաինային շարունակական աջակցություն ցուցաբերող կուսակցությունները բավականաչափ ձայներ են ստացել` հաջորդ կառավարությունը ձևավորելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի տվյալները։
Իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 22,6 տոկոսը, լիբերալ ընդդիմադիր «Միություն` հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունը՝ 12,1%, իսկ Ազգային լիբերալ կուսակցությունը, որը ներկայիս իշխող կոալիցիայի մաս է կազմում սոցիալ-դեմոկրատների հետ, ստացել է 14,4% ձայն:
Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան դաշինքը՝ Հանուն ռումինացիների միասնության, ձայների 18,2%-ով։ Մյուս ծայրահեղ աջ կուսակցությունները ստացել են, ընդհանուր առմամբ, 13.9 տոկոս ձայն:
Սրանք քվեարկության նախնական արդյունքներն են։ Եթե դրանք արմատապես չփոխվեն, սոցիալ-դեմոկրատները և մյուս եվրոպամետ կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, կունենան բավականաչափ տեղեր խորհրդարանում կառավարություն ձևավորելու համար:
Խորհրդարանի ընտրությունը Ռումինիայում տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ անսպասելի նախագահի ընտրության երկրորդ փուլ է անցել աջ պոպուլիստ թեկնածու Կելին Ջորջեսկուն: