Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Գլխավոր թեման եղել է Սիրիայի ճգնաժամը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերն անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների՝ երկրի սահմանադրական կարգի և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված գործողություններին, ինչպես նաև ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարևորությունը։
«Նախատեսվում են հետագա շփումներ նախագահների և «այլ մակարդակներով», հայտնել է մամուլի ծառայությունը: