Ռուսական և սիրիական ինքնաթիռները ռմբակոծել են զինյալ ահաբեկիչների ջոկատները Հալեպի հարավ-արևելքում գտնվող Էս-Սաֆիրա քաղաքի շրջանում, հայտնում է SANA-ն՝ հղում անելով սիրիական զինված ուժերի աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ավիահարվածների ժամանակ սպանվել ու վիրավորվել է հակառակորդի տասնյակ զինյալ, ոչնչացվել են փոխադրամիջոցներ: Միաժամանակ, ըստ գործակալության, զինվորականները Համա նահանգի հյուսիսից և հյուսիս-արևմուտքից հակառակորդին դուրս մղելուց հետո աշխատանքներ են տանում մի շարք բնակավայրերում անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ։
Associated Press-ն էլ հաղորդում է, որ սիրիական բանակին օգնության են շտապում Իրաքի ռազմականացված կազմավորումները: Գործակալությունը մեջբերել է այդ ուժերի անանուն հրամանատարի խոսքը, որը պարզաբանել է, որ արդեն Սիրիայում գտնվող մարտիկները բերվել են բարձր պատրաստականության վիճակի՝ մարտերին մասնակցելու համար: Բացի այդ, Իրաքից լրացուցիչ ուժեր են սպասվում: