ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման առիթով:
«Շնորհավորում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման կապակցությամբ: Հայաստանի կառավարությունն ակնկալում է ԵՄ նոր Հանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-ԵՄ գործընկերությունը նոր բարձունքների հասցնելու համար»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում: