Նոյեմբեր ամսին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած Կենսաբազմազանության մասին կողմերի հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունն ընտրվեց որպես կողմերի հաջորդ համաժողովը` COP17 -ը հյուրընկալող երկիր: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։
Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունը առիթ ունեցավ հանդիպել կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շումեյքերին և քննարկել բնապահպանական խոշորագույն միջոցառման կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Նախարարը տիկին Շումեյքերին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառման հյուրընկալությանը, և որ վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե, որը գլխավորում է վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը:
Իր հերթին տիկին Շումեյքերը շնորհավորել է Հայաստանին հաղթանակի առթիվ և նշել, քարտուղարությունը պատրաստակամ է աջակցել երկրին կազմակերպչական հարցերում:
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները` խոսելով COP17-ի կազմակերպման երկրի տեսլականից, գույքագրված ռեսուրսներից և առկա մարտահրավերներից: Մաթևոսյանը նաև տեղեկացրել է, որ բացի կոմիտեից, աշխատսնքների կազմակերպմանը կներգրավվի նաև ավելի լայն բնապահպանական հանրություն:
Կողմերը քննարկել են ենթակառուցվածքներին, ֆինանսներին և հյուրընկալմանն առընչվող հարցերի լայն շրջանակ: Պայմանավերվել են սերտորեն համագործակցել մինչև գնահատող առաքելության Հայաստան այցը: