Թբիլիսիում հատուկջոկատայինները սկսել են խորհրդարանի շենքից հեռացնել ցուցարարներին։ Իրավապահները երեք կողմից շարժվել են դեպի ցուցարարները՝ կիսաշրջան կազմելով նրանց շուրջ։
Հատուկջոկատայինները ցուցարարների ուղղությամբ սկսել են նետել արցունքաբեր գազ պարունակող պարկուճներ, նաև ջրցան մեքենաներ կիրառել։
Հնչել է նախազգուշացնող ազդանշան, որով ցուցարարներին կոչ են արել լքել տարածքը։ Զուգահեռաբար սկսվել են ձերբակալումները։
Հաղորդվում է, որ ակցիայի մեկնարկից երեք ժամ անց արդեն իսկ ցուցարարները հեռացվել են խորհրդարանի տարածքից։